ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Վարձակալում է ինքն իրենից

Վարձակալում է ինքն իրենից
15.04.2018 | 13:46

«Երևանի կամերային թատրոնն» իր տարածքը վարձակալում է՝ տարեկան վճարելով 8 միլիոն 400 հազար դրամ տարածքի սեփականատիրոջը՝ նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանին: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից: Իրավաբանորեն թույլատրելի՞ է դա, թե՞ ոչ, այս հարցի պատասխանն այնքան էլ որոշակի չէ: Սակայն կամերային թատրոնի հարևանությամբ կառուցվող նոր մասնաշենքը պետական կարգավիճակ է ունենալու:

Եվ նախարարությունում հույս են հայտնում, որ երկրորդ դահլիճն էլ ավելի կբարելավի Կամերային թատրոնի ցուցանիշները, որոնք առանց այն էլ լավն են:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ